Էկոհամակարգ

DSC00100Էկոհամակարգ է կոչվում այն համակարգը, որը բաղկացած է կենդանի օրգանիմներից և դրանց գոյության ապրելավայրերից: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու  և անջատելու  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Բնական էկոհամակարգերում  գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում  ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. կաղնուտում գերիշխող է  կաղնին, եղևնու անտառում եղևնին: Սակայն գերիշխող տեսակների կողքին գոյություն ունեն առանձնյակների փոքր, անգամ շատ փոքր թվաքանակ ունեցող տեսակներ, որոնք հարստացնում են էկոհամակարգի տեսակային ֆոնդը: Եվ կարծես ՙՙ ՙՙ պահեստայիններ՚՚ ՚՚     են այն պահերի համար, երբ գերիշխող տեսակի համար միջավայրի պայմանների փոփոխությունները անբարնպսատ են  և տեղի է ունենում դրա առանձնակներիթվաքանակի կրճատում: ՙՙ ՙՙՊահեստային՚՚՚ ՚՚ տեսակներից մի քանիսի մոտ կատարվում է ճիշտ հակառակը, մեծանում է առանձնյակների թվաքանակը և պահեստային մեկ երկու տեսակներ գրավում են գերիշխող տեսակների տեղերը և էկոհամակարգը պահպանվում է: Նման պահեստային տեսակները կոչվում են շինարար կամ էդիֆիկատոր: Էկոհամակարգերում գոյություն ունեն  նաև տեսակներ, որոնց առկայությամբ կարելի է գաղափար կազմել միջավայրի պայմանների մասին: Նման տեսակները կոչվում են տեսակ-ինդիկատորներ, օր՝. անտառային թթվառույթի առկայությունը վկայում է միջավայրում սննդանյութերի բավարար քանակությամբ  և ջրի առկայության մասին: Հապալասենին նշված գործոնների որոշակի պակասի մասին , մմուռը գերխոնավության պատճառով: Էկոհամակարգերում սննդային կապերի շնորհիվ ձևավորվում են սնման շղթաներ, որոնց յուրաքանչյուր օղակըզբաղեցնում է նյութերի շրջապտույտին մասնակցող որոշակի օրգանիզմ:

խոտ-նապաստակ-գայլ

նեկտար-մեղու-մեղվակեր-գիշատիչ թռչուն

բջջահյութ-լվիճ-սարդ-միջատակեր թռչուն-գիշատիչ թռչուն

Սնման շղթայում ռեդուցենտները չեն նշվում, որքան մեծ է էկոհամակարգի կենսաբազմազանությունը, այնքան երկար և ճյուղավորվոծ են սնման շղթաները: Ճիշտ չէ, որ սնման շղթայում առկա են և՛ պռոդուցենտները, և՛  կոնսումենտները, օր՝. կարոչեն բացակայել կոնսումենտները կամ կենդանիները: Եթե սնման շղթան ձևավորվել է թափված տերևների քայքայման համար: Կարող են բացակայել նաև բույսրը, եթե տեղի է ունենում մահացած կենդանու դիակի քայքայումը: Սովորաբար սնման շղթայում սննդային մակարդակիների թիվը չորսից հինգ է : /Սննդային մակարդակ է կոչվում սնման շղթայի յուրաանչյուր օղակը:

Оставьте комментарий